Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Իրան. դեսպանատունը շարունակում է հեռակա գործել։
«Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, ուշադիր մտածեք այնտեղ ձեր մնալու և դրա հետ կապված ռիսկերի մասին։
Հետևեք տեղական և միջազգային լրատվամիջոցներին՝ վերջին տեղեկատվության համար։
Խուսափեք անվտանգության կամ ռազմական օբյեկտների մոտ գտնվող տարածքներից։ Պարբերաբար վերանայեք ձեր մեկնման ծրագրերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանից Հայաստանի միջոցով մեկնել ցանկացող Մեծ Բրիտանիայի քաղաքացիները վիզա չեն պահանջում Հայաստանում տարեկան մինչև 180 օր մնալու համար», – նշվում է հայտարարության մեջ։



