Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։



