Չարիքի իշխանությունը վերջ է գտնելու. Բագրատ Սրբազան
Դիմում եմ լայն հանրությանը։ Իմ կյանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը: Այս մասին Հանրայինի եթերում ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Դիմում եմ գործարարներին, դուք ծառայում եք այս ռեժիմին։ Լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու։ Շատերիդ համար ձեր հայրենիքը, ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք։ Տեսաք, թե ինչ եղավ Արցախում՛՛,-նշեց նա:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա ասաց. ՛՛Դու իշխանության ես եկել ստախոսությամբ, տապալել ես ամբողջ սահմանադրական կարգը, ձախողել, շեղվել ես այն խոստումնեից, ծրագերից, որոնցով եկել ես, մեր պայքարը շարունակվելու է, մենք գալու ենք քո հետևից, չարիքի իշխանությունը վերջ է գտնելու՛՛:
Նա հավելեց, որ ոստիկանությանը, իրավական համակարգին, ՍԴ-ի, ՔՊ պատգամավորներին Փաշինյաննն ուզում է իր հանցակիցը դարձնել և հնազանդորեն կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները:
Ուղերձի ավարտին Բագրատ Սրբազանը նշեց. ՛՛Առաջիկա կիրակի, հոկտեմբերի 6֊ին, ժամը 18։00֊ին սպասում եմ ձեզ Հանրապետության հրապարակում շարունակելու մեր պայքարը՛՛: