շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

 Երևանում մայիսի 25-ի ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Մարզերում մայիսի 25-ի, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

  • Կիսվել: