Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հեզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին։
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, մասնավորապես, հայտնել է. «Այս օբյեկտի առկայությունը և այն վերականգնելու փորձերն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում են»:
Ըստ Իսրայելական բանակի՝ հաստատությունը կարևոր ստորգետնյա ցանցի մաս էր կազմում, որը նախկինում ամբողջությամբ դուրս էր եկել շահագործումից Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու համար՝ միջադեպը անվանելով «ազգային ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրերի կոպիտ խախտում»: