Միքայել Սրբազանը կալանավորվեց
Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները նիստից հետո։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների հետ, բացահայտ ապօրինի որոշում է»,-ասել է փաստաբանը։