երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հանրապետության հրապարակի շատրվանները միացրել ենք, բայց ամեն վայրկյան կարող են չաշխատել․ Հրաչյա Սարգսյան

Հանրապետության հրապարակի շատրվանները միացրել ենք, բայց ամեն վայրկյան կարող են չաշխատել․ Հրաչյա Սարգսյան

Մեկ անձով գնման հայտի նախագիծը քննարկվել է, այսօր վերջնական եզրակացություն կներկայացվի։ Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, զեկուցեց Հանրապետության հրապարակի շատրվանների աշխատանքն ապահովող սարքավորումների և պոմպերի վերանորոգման, արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին։ 

«Այնպես արեք, որ նախագիծը չորեքշաբթի օրը ուղարկվի կառավարություն… Արդեն եղանակները լավացել են,Հանրապետության հրապարակի շատրվանները միացրել ենք, բայց ամեն վայրկյան կարող են չաշխատել, ինձնից լավ գիտեք։ Մինչև գնանք, պայմանագիր կնքենք, բերենք, գալու է հասնի ամառը»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու հանձնարարեց արագացնել վերանորոգման և արդիականացման աշխատանքները։

  • Կիսվել: