երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։

Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։

Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։

Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

  • Կիսվել: