ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Համբարձում Մաթևոսյանը Նեպալի իր գործընկերներին հրավիրել է Հայաստան

Համբարձում Մաթևոսյանը Նեպալի իր գործընկերներին հրավիրել է Հայաստան

Բրազիլիայում ընթացող COP30-ի շրջանակում հանդիպել եմ Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության ոլորտի ականավոր գիտնական, շուտով երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձել պատրաստվող Մադան Պրասադ Պարիյարին։ Այս մասին հայտնում է Շրջական միաջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
 
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ծով ելք չունեցող պետությունների բարձր հավակնությունների կոալիցիայի գործունեությունը, ինչպես նաև դրա ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ ենք կատարել նաև COP30-ի մասնակից այլ երկրների միջև համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես՝ կլիմայական մարտահրավերների հաղթահարման, կայուն գյուղատնտեսության զարգացման և բնապահպանական քաղաքականությունների համադրման ոլորտներում։
 
Քննարկել են Հայաստանում նախատեսվող COP17-ի արդյունավետ կազմակերպմանն ու օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
Գործընկերներին հրավիրել եմ Հայաստան` շարունակելու երկկողմ քննարկումները և նախանշված համագործակցությունը տեղափոխելու գործնական հարթություն։
 
Համաձայնել ենք շարունակել աշխատանքային կապը՝ ուղղված միջազգային բնապահպանական օրակարգում միասնական դիրքորոշումների ձևավորմանը»,-նշել է նա։

  • Կիսվել: