Համաճարակային իրավիճակը Հայաստանում կսկսի մարել․ բժիշկ Մանասյանը ժամկետներ է նշել
Լավագույն դեպքում վաղվանից, իսկ վատագույն դեպքում մեկ շաբաթից համաճարակային իրավիճակը Հայաստանում կսկսի մարել։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է բժիշկ Հայկ Մանասյանը։
«Դեռ մայիսի 28-ին կանխատեսել էի, որ պիկը կտևի 2-3 շաբաթ, հետո հիվանդացությունը կնվազի։ Այսօր լրանում է մայիսի 28-ից հաշված 14 օրը, այն ժամանակահատվածը, որ ես կանխատեսել էի, որ դրանից հետո մեզ մոտ պիկն արդեն նվազելու է։ Ես կանխատեսել էի 2-3 շաբաթ, այսօր երկու շաբաթը լրացավ, և կարծում եմ՝ վաղվանից սկսած կտեսնենք, որ վիճակն անվազն կայունանում է, վատագույն դեպքում մեկ շաբաթ էլ պիկի վրա կլինենք, հետո կսկսի մարել։ Համաճարակը ոչ թե կվերանա այլ կսկսի մարել»,- ասաց նա։


