ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք
Փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին Infoport.am-ին հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Դիլիջանի թունելը՝ բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են նաև Գյումրի-Բավրա, Գյումրի-Սպիտակ, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի են:
Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:
Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում և Սոթք գյուղում տեղում է ձյուն: