երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ես չգիտեմ՝ «Կրթությունը նորաձև է» արշավն ինչ միջոցներով է իրականացվում, կուսումնասիրեմ. Խանդանյան

Ես չգիտեմ՝ «Կրթությունը նորաձև է» արշավն ինչ միջոցներով է իրականացվում, կուսումնասիրեմ. Խանդանյան

Ես կարող եմ ենթադրություն անել, որ այդ ծախսերը միմիայն կապված են այն ծախսերի հետ, որոնք օրինակ, անվտանգությանն են վերաբերվում, օրինակ պետական պահպանության ծառայության հետ կապված ծախսեր, որը օբյեկտիվորեն հաշվի առնելով, որ վարչապետն է մասնակցում, այդ միջոցառումները պետք է արվեն, գուցե դրա բերումով է։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունը գաղտնի է պահում «Կրթվելը նորաձեւ է» շարժման համար կատարվող ծախսերը։

«Ավելին չեմ կարող ասել, որովհետև թեմային չեմ տիրապետում։ Ճիշտն ասած, չգիտեմ դա ինչ ինչ միջոցներով է արվում։ Ես ձեզ խորհուրդ կտամ հետևել հարցմանը և շարունակել ուսումնասիրությունը, ես էլ իմ կողմից կշարունակեմ ուսումնասիրել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցները դադարել են, արդյոք կա որեւէ պայմանավորվածություն, Խանդանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ադրբեջանական կողմի մոտիվները փաստարկել։ Բազմիցս, Հայաստանի կառավարությունը ասել է, որ պետք է համատեղ մեխանիզմ ստեղծվի քննության և այս առաջարկը շարունակում է մնալ արդիական։ Կա անընդհատ կոմունիկացիա և դիվանագիտական խողովակներով աշխատանք, որ պետք է վերջ տալ հակամարտությանը և հակամարտությունից բխող բոլոր նեգատիվ հանգամանքներով, այդ թվում և հրաձգություններին»։

  • Կիսվել: