ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գուցե սահմանենք, որ Երեւանում ուսուցիչ աշխատելու համար պետք է աշխատանքային փորձ, իսկ գյուղում՝ ոչ. Փաշինյան

Գուցե սահմանենք, որ Երեւանում ուսուցիչ աշխատելու համար պետք է աշխատանքային փորձ, իսկ գյուղում՝ ոչ. Փաշինյան

Ուսուցչի մրցույթին մասնակցելու համար աշխատանքային փորձի պահանջ չկա և եթե շրջանավարտն ունի ուսուցչի որոկավարում, ապա մրցույթն անցնելուց հետո կարող է անցնել աշխատանքի:

Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առարկեց. «Ես վստահ չեմ, որ ճիշտ կարգավորում է, որ ուսուցչի դեպքում չենք ուզում աշխատանքային փորձ, որովհետեւ բոլորը կամ շատերը ուզում են  աշխատել Երեւանում, քաղաքներում, իսկ գյուղական համայնքներում կադրերի խնդիր ունենք: Մենք կարող ենք մտածել այս ուղղությամբ, որ մեր շատ երիտասարդ ուսուցիչներ իրենց աշխտանքային փորձը սկսեն  գյուղական դպրոցներում: Նրանցից շատերին գուցե դուր գա եւ մնան այդտեղ: Գուցե սահմանենք, որ Երեւանում աշխատելու համար պետք է աշխատանքային փորձ եւ աշխատանքային փորձ է համարվում նաեւ կամավորությունը: Գյուղական վայրերում գուցե կամավորությունը որոշակի աշխատավարձով լրացնենք, այսպես ասած, հին աշխատավարձի վճարով վճարենք կամավորներին, որ նրանք շահագրգռություն ունենան գյուղերում աշխատել: Եթե նրանց 5-10 տոկոսն էլ մնա գյուղում աշխատելու, դա մեծ զարգացում կլինի այդ ոլորտում»,-ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: