հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Գործարանային» մետրոյի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107»-ում

«Գործարանային» մետրոյի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107»-ում

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գործարանային» մետրոյի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

  • Կիսվել: