երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի

Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի

Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի։ Գորիսեցիներին վրդովվեցրել է իրենց քաղաքապետի ապօրինի ձերբակալությունը։ Երեկվանից սոցիալական ցանցերում դատապարտում են իշխանության հակաօրինական գործողությունները։

«Գորիս քաղաքի և համայնքի բնակչությանն առաջարկում եմ կազմակերպենք ստորագրահավաք՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով։ Դա կլինի նաև յուրատեսակ վստահության քվե համայնքապետին։ Քաղաքը չպիտի տուժի քաղաքական էժան կապիկություններից»,-իր էջում գրել է Զաքար Խոջաբաղյանը։

  • Կիսվել: