շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Գորիսում այրվել է 100-120 տոննա տարողությամբ մազութի տարայի պատերին և հատակին մնացած մազութը

Գորիսում այրվել է 100-120 տոննա տարողությամբ մազութի տարայի պատերին և հատակին մնացած մազութը

Հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Երևանյան խճուղի 13/3 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 12:52-ին: Այրվել է 100-120 տոննա տարողությամբ մազութի տարայի պատերին և հատակին մնացած մազութը:

  • Կիսվել: