շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գորիսի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Գորիսի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի ծառայողների հետ, սեպտեմբերի 3-ին Գորիս քաղաքի Երևանյան խճուղու հարակից տարածքից բերման են ենթարկել 39-ամյա Կարեն Բ.-ին, որը օգոստոսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: