Գողացել են նախկին նախարարի և նրա որդու հեծանիվները (լուսանկար)
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ,ավտոտնակի կողպեքները կոտրելով, գողացել են իրենց երկու հեծանիվները։ Էրիկ Գրիգորյանը դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը՝ հույս հայտնելով, որ ոստիկանները կգտնեն գողոնը։ Նախկին նախարարը հրապարակել է հեծանիվների մոդելները։
Գրիգորյանը գրել է. «Հեծանիվների ահագնացող գողությունները հասան նաեւ մեզ։
Ավտոտնակի կողպեքները կոտրելով գողացել են մեր երկու հեծանիվները,
Լիահույս եմ, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողոնը,
Հեծանիվների մոդելները սրանք են, եթե պատահաբար տեսնեք ու տեղեկացնեք՝ շնորհակալ կլինեմ.
http://bike.am/product/hillmaster-29/
http://bike.am/product/trial-uni-26/,
Իսկ հեծանվորդներին խորհուրդ եմ տալիս լինել առավել քան ուշադիր»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ գողացել էին նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեծանիվը, ինչպես նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կրտսեր որդու հեծանիվը։


