ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. մարզպետ

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. մարզպետ

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:

Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներով: Այսօր առավել, քան երբեւէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարեւոր է: Մենք պարտավոր ենք դրսեւորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք #կրելդիմակ, #փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,-նշել է նա:

  • Կիսվել: