երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գիտնականների բողոքի ակցիան  տեղափոխվեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ

Գիտնականների բողոքի ակցիան տեղափոխվեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտից տեղափոխվեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ:

Կառավարության շենք մտած քիմիկոսներին ուղորդեցին ԿԳՄՍՆ, պարզաբանելով, որ հարցը այդ նախարարության տիրույթում է:

Կենտրոնի աշխատակիցներն այս պահին նախարարության շենքի մոտ հանդիպում են պահանջում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հիշեցնենք, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր՝ մարտի 21-ին, բողոքի ակցիա էին  սկսել Կառավարության  շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին:

  • Կիսվել: