կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարիբջանյան գյուղում հրդեհ է բռնկվել

Ղարիբջանյան գյուղում հրդեհ է բռնկվել

Մարտի 13-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 1-ին խճուղու տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։57-ին, մարել՝ 18։30-ին։ Այրվել է տան բակում գտնվող տնակի ներսի երեսպատումը (մոտ՝ 27 քմ) եւ մոտ 320 հակ կուտակած անասնակեր։

  • Կիսվել: