ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ վարչապետը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է նրա՝ վարակակիր լինելու փաստը

Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ վարչապետը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է նրա՝ վարակակիր լինելու փաստը

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ վարչապետը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է նրա՝ վարակակիր լինելու փաստը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք...
Սաղ խառնվել ա իրար...
Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր...
Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը:

Հանկարծ որևէ մեկը թող չփորձի ասել, որ դա անձնական տվյալ է:
Նա ինքն է հայտարարել այդ մասին, ուստի դա այլևս գաղտնի տեղեկատվություն չէ...
Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան...
Ժամանակը գնաց...
Օրինակ՝ այսպես...՛՛:

Պատգամավորը նաև հրապարակել է իր անցած թեստի արդյունքը ցույց տվող բժշկական տեղեկանքը:

 

  • Կիսվել: