Գևորգ Պետրոսյանը խորհրդարանական թեժ օրը ավարտեց ընկերական "փարթիով"
Այսօր Ազգային ժողովում Բարգավաճ հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երկու օրինագիծ ներկայացրեց, որոնցով առաջարկում էր լրացումներ կատարել Ընտանեկան օրենսգրքում: Օրինագծերով արգելվում էր նույնասեռականներին ու սեռափոխվածներին երեխա որդեգրել ու ամուսնանալ:
Նրա առաջարկները բավականին բուռն քննարկման առարկա դարձան, սակայն օրակարգ չմտան, քանի որ պատգամավորների մեծ մասը նշեց, թե դրանցում ներկայացված խնդիրներն իրականում ուռճացված են կամ գոյություն չունեն:
Նրա մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր պտտվել, թե իբր Պետրոսյանը չի երևում, ու նրան վերջին անգամ տեսել են Գագիկ Ծառուկյանի հետ:
Սակայն դրանից հետո պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ մակագրելով այն՝ Օրվա ավարտին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»:
Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:
Նրան հակադարձե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»:
Պետրոսյանն ասաց, որ ոչ մի անուն չի տվել, և իր ասածն անձնավորված չէր: