Գևորգ Պետրոսյանը բավարարվում է՝ սեռական թեմաներ բարձրաձայնելով. պատգամավոր
«Տիկին Զոհրաբյան, քանի որ Դուք որոշել եք մեզ պատմության դասեր տալ, որի կարիքը մենք չունենք, ես Ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր, որի կարիքը, կարծում եմ, Դուք ունեք: Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գեւորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը խոստացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դիմակը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը, հույս ունենամ` ձերոնց հետ ամեն ինչ նորմալ է»,-դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նա նշեց, որ ինքը համոզված է, որ Գեւորգ Պետրոսյանն իր առջեւ խնդիր է դրել՝ հեռու պահել քաղաքացիներին իրենց իրավունքների եւ պետության գործառույթների ճանաչումից, այլապես ինչու՞ է նա պնդում, որ ՔԿԱԳ միջոցով քաղաքացիները սրբագործում են իրենց ամուսնությունը. «Ոչ, պարոն Պետրոսյան, զագսը չի սրբագործում, այլ ընդամենը գրանցում է ամուսնությունը: Առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր օրակարգը եւ բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը, որտեղ քաղաքացիներին հետաքրքրում են իրենց համայնքի ճանապարհների ասֆալտը, ջրատարը, աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորությունը, այլ ոչ թե մարդկանց սեռականությունն ԱԺ-ում քննարկելով ապաքաղաքականապես կամ այլ կերպ ինքնահաստատվել»,-նշեց Կարապետյանը: