չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբոր ձերբակալումն իրավաչափ չի եղել. ազատ է արձակվել

Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբոր ձերբակալումն իրավաչափ չի եղել. ազատ է արձակվել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների կողմից ձերբակալվել էր:

ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, հայտնեցին, որ Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել:

«Էդգար Պետրոսյանը ձերբակալվել էր։ Նկատի ունենալով, որ ձերբակալումն ապօրինի է, դատախազի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել», - նշեցին Դատախազությունից:

Էդգար Պետրոսյանը նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է: Ըստ տարածված լուրերի` դատախազի մեքենան պարեկները կանգնեցրել են, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում:

Դատախազությունն այս թեմայով առաջիկայում մանրամասներ կհաղորդի:

  • Կիսվել: