ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գևորգ Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին և սարքավորումներին

Գևորգ Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին և սարքավորումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 30-ին այցելել է ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող «ԱՍԷԴԼ» կազմակերպության «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն:

Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ընկերության սեփականատեր Սամվել Աղեկյանի և տնօրեն Էդուարդ Աղեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, արտադրական գործընթացներին և ներդրված սարքավորումներին։

Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից, ինչպես նաև տնտեսության արդիականացման պետական միջոցառումից, որը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը և տեխնոլոգիական զարգացմանը։

Ընկերության գործարանը զբաղեցնում է 30.000 քառ. մ տարածք, ունեն շուրջ 300 աշխատակից, ընդհանուր կատարվել է 3 միլիարդ դրամի ներդրում։

Այսօր «ԳԼԱՍՎՈՐՔ»-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանի շուկայում և համագործակցում է համաշխարհային հեղինակավոր ընկերությունների հետ, նպատակ ունեն արտահանման շուկաների մեծացման։

Նախարար Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել «ԳԼԱՍՎՈՐՔ»-ի ներդրումը ՀՀ տնտեսության զարգացման գործում և շեշտել նման ընկերությունների աջակցության ու խթանման կարևորությունը:

  • Կիսվել: