շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Գերմանիայից բժիշկների խումբ կժամանի Հայաստան

Գերմանիայից բժիշկների խումբ կժամանի Հայաստան

Հայաստան է ուղևորվել գերմանացի բժիշկների խումբը։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: