կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին

Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին

Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հավաքվել է 5000 եվրո:

Համերգներին ներկա եղած գերմանացի երաժշտասերները իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին: Նրանցից շատերը մոտեցել են Մարգարիտին, նշել, որ Արցախի կողքին են ու սատարում են հայերին:

Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով պայմանավորված՝ Մարգարիտը մտավախություն է ունեցել, որ երաժշտասերները գուցե անվտանգության խնդիր ունենան և դիմել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պատրաստակամությամբ աջակցել է դաշնակահարուհուն՝ ապահովելով միջոցառումների անվտանգությունը:

Մարգարիտ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն կերպ հայրենիքին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է:

  • Կիսվել: