երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերիների հարազատներն Ամանորի գիշերը Կառավարության դիմաց նստացույց են արել

Գերիների հարազատներն Ամանորի գիշերը Կառավարության դիմաց նստացույց են արել

Շիրակցի գերիների հարազատներն Ամանորի գիշերը Կառավարության դիմաց նստացույց են արել։

Գերիների հարազատները Կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։

Նրանց ձեռքին կային  անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ 

  • Կիսվել: