Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրականացվում է տարհանում, կրակոցները շարունակվում են
Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են, սակայն ավելի քիչ ինտենսիվությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա ասաց, որ սահմանամերձ բնակավայրերում իրականացվում է կանանց, երեխաների տարհանում։
Ավետյանը դժվարացավ նշել, թե հայկական կողմը կոնկրետ ինչ կորուստներ ունի։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ եպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: «Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ»։