չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում վարորդը մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում վարորդը մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝  գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Մարտունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: