կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզում ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Գեղարքունիքի մարզում ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշված քաղաքացու մոտ գրիպի սրացում է եղել: Վերջինիս ինքնազգացողությունն արդեն կարգավորվել է:

  • Կիսվել: