հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզում Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գործելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափին. կա 1 զոհ, 7 վիրավոր

Գեղարքունիքի մարզում Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գործելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափին. կա 1 զոհ, 7 վիրավոր

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Գեղաարքունիքի մարզի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները: 

  • Կիսվել: