կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են ձյունամաքրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են ձյունամաքրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են ձյունամաքրման աշխատանքները։

Հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջաններում շարունակվում են ձյան տեղումները։

Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհ սպասարկող կազմակերպությունները միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: