հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գայի պողոտայում շահագործման է հանձնվել ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը

Գայի պողոտայում շահագործման է հանձնվել ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով հունիսի 11-ին Գայի պողոտայում շահագործման հանձնվեց ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը:

Փոփոխությունն իրականացվել է հաշվի առնելով պողոտան սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին տրանսպորտի երթևեկության խտությունը:

Գայի պողոտայի առաջին երթևեկելի գոտիով այսուհետ կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Փոփոխության վերահսկումը կիրականացվի տեսալուսանկարահանող սարքերով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

  • Կիսվել: