երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Գարնանային ճամբար» Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում՝ նախատեսված 6-13 տարեկանների համար

«Գարնանային ճամբար» Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում՝ նախատեսված 6-13 տարեկանների համար

Մարտի 20-31-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործելու է «Գարնանային ճամբար»՝ նախատեսված 6-13 տարեկան երեխաների համար:
 
Գարնանային ճամբարի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և բազմաբովանդակ դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքիր և հագեցած անցկացնել իրենց երկշաբաթյա գարնանային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ:
 
Ճամբարը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:
 
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-271-131 հեռախոսահամարով:
 

  • Կիսվել: