երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարը

ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) գիտակրթական ճամբարը։

Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման և տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ:

«Տիեզերական ճամբար 2023»-ի շրջանակներում կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական և գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր, ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից: Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերեն լեզվից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները:

«Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարի մասնակցությունն անվճար է, հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 26-ն է։

Ճամբարը կանցկացվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ավելի մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: