երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ

Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչւթյան կապակցությամբ, հայտնում է parstoday.ir-ը:

Ցվակացական ուղերձում ասված է. «ԻԻՀ նախագահ Նորին Գերազանցություն Էբրահիմ Ռայիսի:

Խոր ցավով տեղեկացա Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Հոգևորականների Գերագույն խորհրդի և Էջմիածնի անունից ցավակցում եմ Ձերդ Գերազանցությանը, Իրանի ժողովրդին և զոհվածների հարազատներին։ Սրտանց աղոթում եմ, որ ամենակարող Աստված խաղաղության և ապահովության մեջ պահի Իրանի Իսլամական Հանրապետությունը և համբերություն պարգևի այս մեծ ողբերգությունից փրկվածներին, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Խոր վշտով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Բ»:

Նշենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

 

  • Կիսվել: