կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:

 

  • Կիսվել: