Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն
Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, և արդեն շուրջ վեց տարի քննվում է։
Գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։


