շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել:

«Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե, որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,-իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:

Նա նաև հայտնել է, որ 1991-94 թվականներին ապրել է Արցախում և վիրավորվել։

Ապրիլի 15-22-ը՝ մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքի, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները հագեցած են եղել գրադարանային գործին առնչվող, կրթամշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում այս օրերին անցկացված «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը կրում էր «Գրադարանը նորարարության հարթակ» խորագիրը։ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ, վերապատրաստումներ գրադարանավարների համար, փոխայցելություններ ու շրջայցեր հանրապետության գրադարաններ՝ փորձի փոխանակման ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու նպատակով: Ծրագրի շրջանակում տարբեր հարթակներում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները, զարգացման հեռանկարները, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները։
  • Կիսվել: