կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմի»-ի մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հակահայկական թռուցիկներին

Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմի»-ի մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հակահայկական թռուցիկներին

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմի»-ի մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն իր «Good Day LA» ծրագրի շրջանակում անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված թռուցիկներին, որոնցում հայատյաց խոսքեր են գրված։

Նա համապատասխան ռեպորտաժը հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է․ «Դատապարտելով «Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու» ատելության խոսքը.

Հանգստյան օրերին հայ համայնքը համախմբվել էր՝ իրազեկելու Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։ Այդ ընթացքում Բևերլի Հիլզի լուսացույցերի վրա փակցվել են հակահայ բովանդակությամբ թռուցիկներ։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տեսագրությունները՝ իրագործողներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Նշենք, որ թռուցիկների վրա նշված էր՝ «Ադրբեջան + Թուրքիա + Պակիստան + Իսրայել = Աստծո կամքով Հայաստանն աշխարհի երեսից վերացնելուն»:

 

  • Կիսվել: