Forbes-ը Հայաստանը ներառել է 2023 թվականին ճանապարհորդելու 50 լավագույն վայրերի ցանկում
Forbes-ը Հայաստանը ներառել է 2023 թվականին ճանապարհորդելու 50 լավագույն վայրերի ցանկում, հայտնում է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակը:
"Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հարուստ է հրաշալի լանդշաֆտներով, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներով, որոնցից մի քանիսը ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս", - գրում է Կարոլինա Լյուպինին:
Նշվում է, որ երկիրը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով: