ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
FLYONE ARMENIA-ի նոր հայտարարությունը` չեղարկված տոմսերի վերաբերյալ

FLYONE ARMENIA-ի նոր հայտարարությունը` չեղարկված տոմսերի վերաբերյալ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

"Ինչպես արդեն տեղեկացրել ենք FLYONE ARMENIA ընկերությունը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը Երևան- Մոսկվա- Երևան և Երևան- Կրասնոդար- Երևան երթուղով չվերթները։

Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին FLYONE ARMENIA ընկերությունն առաջարկում է․

1․ Ավիատոմսի գումարի ամբողջական վերադարձ (3-10 աշխատանքային օրերի ընթացքում՝ փոխհատուցման հայտի ստացման օրվանից)․

2․ Ավիատոմսի գումարի փոխանցում ուղևորի անունով Flyone Armenia ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով:

3. Չվերթի ժամկետի փոփոխություն

Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին էլեկտրոնային փոստով ուղարկվել է նամակ, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է ուղևորների կողմից փոխհատուցում ստանալու գործընթացը։ Խնդրում ենք, ևս մեկ անգամ ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, նաև փոստի «spam» բաժինը։

Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։

Հարգելի ուղևորներ, ավիաընկերության զանգերի կենտրոնը գործում է ուժեղացված ռեժիմով։ Եթե չեք կարողացել կապ հաստատել մեզ հետ, պատճառը՝ զանգերի կենտրոնի գերծանրաբեռնվածությունն է"։

  • Կիսվել: