կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ֆլեշի» լցակայանում արձանագրվել է թերլիցքավորում, 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր

«Ֆլեշի» լցակայանում արձանագրվել է թերլիցքավորում, 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3):

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:

Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

  • Կիսվել: