Ֆեյսբուքում գրառման համար աշխատանքից ազատել են Վանաձորի համայնքապետարանի աշխատողներին
Ֆեյսբուքում լայք դնելու համար համայնքային չծառայողը աշխատանքից ազատել է երկարամյա համայնքային ծառայողներ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ԵՀ,ԳԿ և Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանին և Հովհաննես Օհանյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերը Վահագն Դավիդավյանը, ով նաեւ հրապարակել է ազատման հրամանները:
«Բռնաբարված ժողովրդավարություն ողջույն...Իսկ բռնաբարությունը շատ վատ հոդվածա՝ զգույշ եղեք»,-գրել է նա:
Իսկ այդ աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանում նշված է, որ որոշման համար հիմք են ընդունվել «ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառումը, տեսանյութերի կիսումները, մեկնաբանությունները, քաղաքական հավաքին մասնակցությունը փաստող լուսանկարը»: