ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Եվս 65 մահճակալ և 9-ը վերակենդանացման մահճակալ կունենանք. Թորոսյան

Եվս 65 մահճակալ և 9-ը վերակենդանացման մահճակալ կունենանք. Թորոսյան

ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա կսկսի գործել ևս մեկ տրիաժ կենտրոն:

«Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ 

Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար»,-գրել է Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: