երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
«Եթե որևէ լիբանանահայ ցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ». Արշամյան

«Եթե որևէ լիբանանահայ ցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ». Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը լիբանանահայերին վերաբերող առցանց քննարկման ժամանակ նշել է, որ կաջակցեն բոլոր այն լիբանանահայերին, որոնք կցանկանան բնակվել Արցախում: «Եթե Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից որևէ մեկը կցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ»,- ասել է Արշամյանը, գրում է "Արևելքը

Օրեր առաջ լիբանանահայերին աջակցելու հայտարարություն էր արել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Բեյրութի աղետից հետո ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստան է եկել շուրջ 100 լիբանանահայ:  

Հայկակ Արշամյանը նաև հայտարարել է, որ օգոստոսի 4-ի աղետից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: 

  • Կիսվել: