շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե հանկարծ ֆեյսբուքը ՀՀ-ում մեկ շաբաթ չգործի, իշխանությունը կքանդվի. Առաքելյան

Եթե հանկարծ ֆեյսբուքը ՀՀ-ում մեկ շաբաթ չգործի, իշխանությունը կքանդվի. Առաքելյան

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ուժեղ ռեսուրսը: Իշխանության ռեսուրսը ֆեյքերն են: Այսինքն եթե հանկարծ, ֆեյսբուքը Հայաստանում մեկ շաբաթ չգործի, իշխանությունն ինքնաքանդման պրոցես կանցնի, չի լինի իշխանություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Ուրիշ գործունեությունը իրենց մոտ չկա: Այսօր իշխանության միակ համակարգը, որ պետության մեջ ամուր սարքած է, բոլորը գիտեն ինչ են անում, դա միայն ֆեյսբուքի համակարգն է: Հայաստանում այլ համակարգ, որ այդպես կազմակերպված աշխատում է, չկա:

Ցավով եմ արձանագրում, որ ամեն գնով իշխանություն պահելու մոլուցքը եկել հասել է այս իշխանություններին: Այն հռետորաբանությունը, այն գործիքակազմը, որ ընտրում են, շատ ցավալի է:

Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ թաքնվում, են իրենց ֆեյքերի հետեւում»,-ասաց նա:

  • Կիսվել: