երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ես ձու եմ նետել, բայց ես ձու նետող չեմ, ես գրանատ նետող տղա եմ. Շուռնուխի գյուղապետի եղբայր

Ես ձու եմ նետել, բայց ես ձու նետող չեմ, ես գրանատ նետող տղա եմ. Շուռնուխի գյուղապետի եղբայր

Ես ինձ արդեն մի փոքր լավ եմ զգում, բայց եղել եմ ծայրահեղ վատ վիճակում, երբ ինձ տնից հանեցին ապօրինի կերպով և բերման ենթարկեցին ու հասցրեցին Երևան:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետի եղբայր Արարատ Աղաբեկյանը՝ դուրս գալով ՔԿ-ից:

Նա միևնույն ժամանակ հավելեց, որ ինքը ոչնչի հետ որևէ կապ չի ունեցել:

Աղաբեկյանը նշեց. ՛՛Ինձ բերման են ենթարկել խայտառակ կերպով, մարտական ուղիս մի կողմ դնելով, ինձ ստորացնելով՝ բերել են, հասցրել այստեղ, այդքանից հետո ոմն պատգամավոր նաև ասում է, որ պետք է հենց այդպես ստորացնելով, չոքացնելով բերեին այստեղ՛՛:

Նա հավելեց նաև, որ իրենց ազատ են արձակել ստորագրության դիմաց՝ երկրից չբացակայելու պայմանով:

՛՛Ես ինձ որևէ բանում մեղավոր չեմ ճանաչել, քանի որ ես մեղք չեմ գործել ես այդ տղան չեմ: Ինձ ինչ-որ խուլիգանության հետ են կապում, որ ես ձու եմ նետել, բայց ես ձու նետող չեմ, ես գրանատ նետող տղա եմ և դա է իմ մարտավարությունը, ես իրենց նման կատու չեմ՛՛,-ասաց Աղաբեկյանը՝ հավելելով, որ կատարվածի համար բոլորը պետք է պատասխան տան:

  • Կիսվել: